Արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան․ Զախարովա

«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային, տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականցվեն խաղաղարար այն նախաձեռնությունները, որոնք մշակել են կողմերը Ռուսաստանի հետ համատեղ, և ոչ թե Արևմուտքի կոպտությունը, որը ներդրվում է բոլոր հասանելի ու անհասանելի, օրինական ու հակաօրինական միջոցներով ճիշտ հակառակ նպատակով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։

Նա ցավով նկատել է, որ  երկար տարիներ այստեղ նկատում են նման միտում, այժմ արևմտամետներն էլ ավելի են ակտիվացել։

Զախարովան Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու Արեւմուտքի փորձերն անվանել է անտակտություն։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը վարվում է ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ «ուղիղ հակառակ նպատակի» համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջողված օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։

«Ոչ ոք չի կարող ասել, թե որտեղ կպել է Արևմուտքի ոտքը,  ձեռքը կամ էլ հավաքական Արևմուտքի միտքը, իրավիճակը բարալավվել է», – ասել է Զախարովան: