Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանն է։

Միքայել Գրիգորյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի գրասենյակի նախաձեռնությամբ կազմված «Բանակցային առաջնագծում» գրքին՝ շեշտեց․«Անվանումն ինքնին խոսում է գրքի բովանդակության մասին, դա նախագահի վարած բանակցային քաղաքականության մասին է, դեռ մանրամասներ չեմ կարող ներայացնել, քանի դեռ գրքի պաշտոնական շնորհադեսը տեղի չի ունեցել, մոտ օրերս տեղի կունենա և շատ մանրակրտիտ կներկայացվի, թե ինչի մասին է, որտեղից կարող են ձեռք բերել, որովհետև հազարավոր նամակներ ենք ստանում մարդկանցից, ովքեր գիրքը ցանկանում են ձեռք բերել»,-ընդգծեց ՀՀԿ խորհրդի անդամը։

Հավելենք, որ գրքի տպաքանակի մի մասը կներկայացվի վաճառքի, որից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Մանրամասները՝ տեսանյութում