Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Լյուքսեմբուրգի խորհրդարանի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունն այսօր` փետրվարի 28-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Լյուքսեմբուրգի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին:

Նշենք, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 27-ին։ Բերնարդն արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։