Խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամները հարգել են Սումգայիթի զոհերի հիշատակը

Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամները փետրվարի 27-ի նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակը։ Ջարդերն իրականացվել են 35 տարի առաջ, Ադրբեջանում, ազգային պատկանելության հատկանիշով։