Հիմա էլ լծվել են Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող ճանապարհները Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու գործին (տեսանյութ)

Ստիպված եմ կիրակի օրով մխտռել էջս սույն էակով, քանզի այս հարցը դուրս մնաց հանրային ուշադրությունից։

Ուշադիր լսեք, թե ինչ է ասում նա։

Ինքնաբավարարված տուշկանչիկի հրճվանքով նա հպարտանում է այն տխմարագույն արգումենտով, որ Ադրբեջանն երբ պահանջում է իր «անկլավները», ուրեմն ճանաչում է Հայաստանի սահմանները։

Այսինքն ռազմավարական նշանակության տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները սրանց կողմից լեգիտիմացվում են, ինչ է թե այս դավաճանները չեն կարողանում հիմնավորել միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի գոյությունը Ալիևի հետ բանակցություններում։

Սկզբից GPS-ով հողերը տվեցին, Գորիս-Կապան ճանապարհը հանձնեցին, «Սև լճի 30 %-ի համար» կռիվ չտվեցին, հիմա էլ լծվել են Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող ճանապարհները Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու գործին։

Այստեղ են ասել. մխրճվեմ քո «սուվերեն տարածքը», Նիկոլ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից