Տեղեկությունը, թե Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է․ Տեղեկատվական շտաբ

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Այս մասին հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:

Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի  պաշտոնական հաղորդագրություն:

Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը: