Եվրանեսթում Արցախին և հայ գերիներին վերաբերող դրույթներում բանավեճ է ծավալվել (տեսանյութ)

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին։ ԱԺ տեղեկացմամբ,հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում Էդուարդ Աղաջանյանին այսուհետ կփոխարինի պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Վիեննա են մեկնել խորհրդարանականներ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թևերից։ Մինչ նստաշրջանի մեկնարկը պատվիրակության ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի և վեհաժողովի փոխնախագահ, Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պերե Խուան Պոնսի հետ։

Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Արցախի հումանիտար ճգնաժամին, ընդգծել Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտությունը։