Պենտագոնում խոսել են ուկրաինական հակամարտության հավանական ելքի մասին
Ուկրաինական հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների միջոցով, CNN-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Ամենայն հավանականությամբ, դա կավարտվի ինչ-որ բանակցություններով»,- Օսթինի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին»։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը ծրագրում է շարունակել աջակցել Կիևին, քանի դեռ նա փորձում է «վերահսկողություն ձեռք բերել պետության տարածքների վրա», և քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը կռվում են։