Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները․ Փրայս (տեսանյութ)

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը և ընդգծել, որ բեռների տեղափոխման խոչընդոտները պետք է լուծվեն։

Թեմայի շրջանակում նա մեջբերել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը։

«Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ։ Նա նաև հորդորել է կողմերին բացել սահմանային հաղորդակցությունները։

Կարծում ենք, որ այս առաջին փուլում շատ կարևոր է, որ կողմերը իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, այդ թվում՝ ապահովեն մարդասիրական աջակցությունմիջանցքից օգտվողների համար»,– ասել է Փրայսը, ապա հավելել, որ կենտրոնանալու են դիվանագիտության վրա՝ օգնել ապահովելու այդ հնարավորությունը։