Լուկաշենկոն գնահատել է Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու սպառնալիքը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսին պատերազմի մեջ «ներքաշելու» առումով Մինսկը ներկայումս չի նկատում զորքերի նման կենտրոնացում Լեհաստանում, Լիտվայում և Ուկրաինայում։

«Առայժմ, ինչպես ցույց տվեցին վերջին օրերը, ոչ Լեհաստանի, ոչ Լիտվայի, հատկապես Ուկրաինայի տարածքից, մենք չենք նկատում զորքերի կենտրոնացում, որպեսզի մեզ ներքաշեն պատերազմի մեջ»,- ասել է Լուկաշենկոն չինական լրատվամիջոցների հետ հարցազրույցում։

«Մենք դա դրական ենք գնահատում»,- ավելացրել է Բելառուսի նախագահը։