ԱԽ քարտուղարը Կլաարի հետ քննարկել է բրյուսելյան ձևաչափում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Փետրվարի 24-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։