«Առավոտյան սպասեք լավ հանդիպումների». Տոյվո Կլաարը կրկին ժամանել է Հայաստան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին մեր տարածաշրջան է գալիս։

Հերթական այցի մասին նա հայտնել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։ Այս անգամ Կլաարն այցը սկսում է Երևանից:

«Մտադիր եմ խորհրդակցությունների շարք անցկացնել Մյունխենի հանդիպումների արդյունքներով: Առավոտյան սպասեք լավ հանդիպումների»,- գրել է նա։

Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել հունվարի 23-ին։ Նա հանդիպումներ և քննարկումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյանների հետ։

Հիշեցնենքոր փետրվարի 18ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանիԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։