Աֆրիկայում սկսվել են Ռուսաստանի, ՀԱՀ և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները

ՀԱՀ-ում տեղի է ունեցել Ռուսաստանի, ՀԱՀ և Չինաստանի եռակողմ ռազմածովային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, հաղորդում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆԺ-ին։

«Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետության Ռիչարդս Բեյ նավահանգստում տեղի է ունեցել եռակողմ ռազմածովային զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում պարզաբանել են, որ զորավարժություններին կմասնակցեն Ռուսաստանի ռազմածովային ուժերի, Հարավաֆրիկյան ազգային պաշտպանության ուժերի և Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերը: Նշվում է, որ զորավարժություններին որպես դիտորդ ներկա են Բրազիլիայի ռազմածովային ուժերը: