Լեհաստանի և Լիտվայի նախագահները Բայդենին առաջարկել են ամերիկյան զենքեր տեղակայել իրենց երկրներում

Լեհաստանի և Լիտվայի նախագահներ Անջեյ Դուդան և Գիտանաս Նաուսեդան իրենց ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին առաջարկել են ավելի շատ ամերիկյան զենք և տեխնիկա տեղակայել իրենց երկրների տարածքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մասնավորապես, Դուդան Բայդենին հիշեցրել է, որ Լեհաստանում տեղակայված են ամերիկացի զինվորականները։ Լեհաստանի ղեկավարի խոսքով, դա մի կողմից նախատեսված է ՆԱՏՕ-ի գործընկերների հանդեպ ԱՄՆ-ի պարտավորություններով, մյուս կողմից՝ երկու երկրների համաձայնագրով։

«Այս երկրորդի (ձևաչափի – խմբ.) շրջանակներում ես դիմեցի պարոն նախագահ Ջո Բայդենին, որպեսզի ամերիկյան բանակը տեղափոխի իր ռազմական տեխնիկան, իր զենքերը, պարզ ասած, Լեհաստանում այդ նպատակների համար ստեղծված վայրեր, ամերիկյան ներկայության ներուժն ուժեղացնելու նպատակով: Իմ այս առաջարկն ընդունվեց մեծ ուշադրությամբ»,- ասել է Դուդան։

Նաուսեդան իր հերթին ասել է, որ Բուխարեստի ինը երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ամենակարևոր օժանդակ միջոցների հարցը՝ օդային հսկողության համակարգեր, մարտական ​​ուղղաթիռներ, РСЗО HIMARS համակարգեր։ Այս ամենը, ըստ Նաուսեդայի, պետք է տեղակայվի հանրապետության տարածքում։

«Այս ամենը ներկայումս բավականին դժվար է ձեռք բերել մեր ֆինանսական հնարավորությունների շրջանակում, բայց այն կարող է տեղակայվել Բալթյան երկրներում ռոտացիոն հիմունքներով: Սա մեր առաջարկն է մեր դաշնակիցներին, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել այս ուղղությամբ»,- ասել է Լիտվայի նախագահը։