Բրյուսելում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում. Պետդեպի խոսնակ

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել բանակցություններում վերջին մի քանի ամիսներին: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ չորեքշաբթի օրը ճեպազրույցում փոխանցելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքը, որը Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում շաբաթ օրը նախաձեռնել էր երկու երկրների ղեկավարների բանակցությունները:

«Սա կողմերի ներգրավվածության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ և եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել է իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում», – ասել է Փրայսը:

«Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը։ Մենք չափից դուրս լավատես չենք, բայց ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը՝ համապարփակ լուծման հասնելու համար», – հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը: