Երեկ, ոնց հասկացանք, ծանր գիշեր է եղել իշխանության PR սաստավի համար

Բոյարիշնիկ ծամեք՝ կարողա օգնի

Երեկ, ոնց հասկացանք, ծանր գիշեր է եղել իշխանության PR սաստավի համար։

Նրանք որոշել էին  հերքել անհերքելին. այն, ինչ երեկ հրապարակեց Արմեն Աշոտյանը, այն, ինչ գիտեն Եվրոպայի հետ աշխատող այլ գործիչներ ևս, այն, ինչ լինելու է՝ մի ստորակետ այս կողմ, մի բացականչական նշան մի տող ներքև,  և ամենակարևորը՝ այն, ինչը իր բազմաթիվ հրապարակային ելույթներում չի հերքել Նիկոլ Փաշինյանը։

Եվ այսպես՝ երեկ Արմենը հրապարակեց մի փաստաթուղթ, «խաղաղության պայմանագիր» կոչված բարաթի «բալվանկան», որտեղ քայլերի սահուն հաջորդականությամբ նշված է, թե ինչպես է դե յուրե Արցախը հանձնվելու Ադրբեջանին՝ այդ երկրի սահմանադրության համաձայն։

Իսկ դրանից հետո մնացածը արդեն լիրիկա ու փսլնքոտ էմոցիա է։ Դրանից հետո, որպես փսլնքոտ լիրիկա, Հայաստանին թույլ կտան հրապարակավ արտահայտել իր դիրքորոշումը և Հայաստանը կասի, որ եթե Իլհամը երդվի Հեյդար պապայի արև, որ արցախահայերին չեն մորթի, խնամի կողմը դեմ չի լինի Արցախի հանձնմանը։

Հետո կգա լիրիկայի հաջորդ սերիան.Դունյա Միատովիչի նման մի ծյոծ, ով ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարն է և խորապես թքած ունի թե ինչ է կատարվում Արցախում, ինչպես նշված է փաստաթղթում, հիմա էլ ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների բարձր հանձնակատարը մի հատ նոր ծյոծ կամ ձյաձ կուղարկի Ադրբեջանի հանրապետության Ղարաբաղ գետտո, որ տեսնեն՝ թե ադրբեջանական մետրոպոլիան հո չի՞ ճնշում  Արցախում մնացածներին։

Հետո կգան Բաքու, կստանան պաչկաներով սև խավիարն ու  թույն խալիները և կարձանագրեն, որ Ադրբեջանը տարածաշրջանի ժողովրդավարության բաստիոնն է։

Հիմա մի թեթև զարմացած եմ, թե ինչի՞ է գիշերվա կեսին իշխանական քարոզչական բաստիոնը «սմիրնո» հրահանգ ստացել ու անցել հարձակման։ Մի հատ մի ալարեք ու կարդացեք դեռևս 2022 թվականի սեպտեմբերին 27-ին հրապարակայնացված վաշինգթոնյան տարբերակը, դրանից հետո էլ «արտահոսած» բրյուսելյան տարբերակը ու կտեսնեք, որ դրանք այն մասին էին, ինչը երեկ արդեն գրեթե վերջնական ձև ստացած հրապարակեց Արմեն Աշոտյանը.

կրկնեմ՝ խնդրի կարգավորում Ադրբեջանի սահմանադրությանը չհակասող տարբերակով ու դրանից հետո մնացած թիթիզությունները՝ Ադրբեջանի և Ղարաբաղի էթնիկ հայ համայնքի միջև երկխոսությամբ։

Ու էս սաղ «բոլոլային» Նիկոլ Փաշինյանը կողմ է եղել և մի հատ էլ անձնազոհաբար հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրն ու կրել դրա հետևանքների իր փայ «խաչը»։

Հիմա դուք ինչի՞ եք հուզախռովվել Աշոտյանի բացահայտած փաստաթղթից։

Նիկոլի մոտ դոպուսկ չունե՞ք, որ ասի՝ «հանգիստ նստեք տեղներդ»։

Եթե չունեք՝ նավսյակի բոյարիշնիկ ծամեք՝ ասում են «վնուշկաները» հանում է։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից