Սի Ծինփին առաջիկա ամիսներին կժամանի Ռուսաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ծրագրում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պատրաստվում է առաջիկա ամիսներին այցելել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու»,- ասվում է հոդվածում։

Ըստ հրապարակման՝ hանդիպման նպատակն է խթանել Ուկրաինայի հարցով խաղաղության բազմակողմ բանակցությունների գաղափարը, և այլև թույլ կտա Չինաստանին կրկնել իր կոչերը հակամարտող կողմերին՝ զերծ մնալու միջուկային զենք օգտագործելուց։