Երբ իշխանությունն ուզում է ինչ-որ մեկին կալանավորել, ապա դրա ճանապարհները գտնում է․ Տիգրան Աբրահամյան

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, բայց դա դեռ չի նշանակում, որ հետագա իրավական գործընթացը կգնա տրամաբանական և արդարացի հունով:

Դեռ պետք է հասկանալ, թե ինչ նպատակ էր իր առաջ դրել իշխանությունը, որովհետև բոլորը գիտեն, որ երբ իշխանությունն ուզում է ինչ-որ մեկին կալանավորել, ապա դրա ճանապարհները գտնում է` ճիշտ պահին, ճիշտ տեղում «հարմար» դատավորներ են հայտնվում և քաղաքական որոշումը տեղում կյանքի են կոչում:

Դժվար է ասել, թե իշխանության այս քայլը զուտ զգուշացում է՞ր, թե՞ ինչ-որ բան այնպես չգնաց և իշխանությունն իր նպատակին չհասավ:

Կարճ ժամանակ հետո բոլոր հարցերի պատասխանը կլինի:

Համենայն դեպս գեներալ Խաչատուրովը մեծ հեղինակություն է, հաղթող հրամանատար և սա իշխանությանը պետք է որ մտածելու առիթ տա:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից