ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Եղեգնաձորում. Նիդերլանդների դեսպան

ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստան Բրյուսելում պաշտոնապես հաստատվել է  ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից: Այս մասին Twitter-ի-ի իր  միկրոբլոգում գրել է Հայաստանում Նիդերլնդների դեսպան Նիկո Սխերմերսը: Նա նաեւ նշել է. «Դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց  Եղեգնաձորում։  Հպարտ եմ իմ ներդրումն ունենալու համար»: