Արցախում կտրոնների տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է. Բնակարանային հարցերի կոմիտե

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը տեխնիկական պատճառներով, ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հաղորդում է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն:

Սպասարկման կետերում աշխատանքն վերսկսելուն պես ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

Թշնամու կողմից Արցախի պաշարումը շարունակվում է։