Ալիևն իր բերանով հերթական անգամ խոստովանեց, որ 44-օրյա պատերազմը սկսել են իրենք (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«❗Ալիևն իր բերանով հերթական անգամ խոստովանեց, որ 44-օրյա պատերազմը սկսել են իրենք:

❗Նորմալ վարչապետը պետք է խոսք խնդրեր ու ուշադրություն հրավիրեր այդ հանգամանքի վրա, ընդգծելով, որ պատասխանատուն, ագրեսորը Ադրբեջանն է, նրանք գործել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ։

❗️Դրա փոխարեն թրջած հավի պես Նիկոլը անորակ անգլերենով անիմաստ բառակույտ էր արտանետում»։