Փաշինյանն ինքն էր խոսում այն մասին, որ Հայաստանից չի կարելի սարքել երկրորդ Չեխոսլովակիան՝ Էրդողան-Ալիև նկրտումները բավարարելու համար (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«1938 թվականին՝ Մյունխենում, գերտերությունները Հիտլերի ախորժակը բավարարելու համար որոշեցին զոհաբերել Չեխոսլովակիան և սկուտեղի վրա մատուցել այն նացիստներին:

Չեխոսլովական պատվիրակությունը կանգնեց փաստի առջև և ստիպված՝ թույլ լինելու և դաշնակիցներին կորցնելու պատճառով համաձայնեց այդ խայտառակ գործարքին:

2023 թվականին նույն Մյունխենում Նիկոլ Փաշինյանն էլ ավելի «առաջ գնաց». եթե Չեխոսլովակիայի ղեկավարը 38-ի դավադրության մասնակից չէր, ապա Հայաստանին ներկայացնող անձնավորությունն անձամբ մասնակցում էր հայ ժողովրդի դեմ ուղղված մյունխենյան դավադիր երկրորդ գործարքին:

Հիշեցնենք, որ  44-օրյա պատերազմի ժամանակ (տես տեսանյութը), Նիկոլ

Փաշինյանն ինքն էր խոսում այն մասին, որ Հայաստանից չի կարելի սարքել երկրորդ Չեխոսլովակիան՝ Էրդողան-Ալիև նկրտումները բավարարելու համար:

Երեկ Նիկոլը հլու-հնազանդ՝ սահմանելով սեփական ազգի նկատմամբ դավաճանության նոր հակառեկորդ, համաձայնեց Հայաստանի մասնատմանը:

1938-ի Մյունխենից հետո Եվրոպա խաղաղություն չեկավ։

2023-ի Մյունխենից հետո մեզ մոտ պատերազմն, ավաղ, նոր թափ է ստանալու…»