Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Բլինքեն եռակողմ հանդիպումը

Մյունխենի Անվտանգային համաժողովի շրջանակներում՝ Bayerischer Hof հյուրանոցում, մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Հայաստանի վարչապետի պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, եւ այլ պաշտոնյաներ: