ԱՄՆ-ը թույլ չի տա Ուկրաինային գրավել Ղրիմը Ռուսաստանի հետ պատերազմի վախից. Newsweek

Միացյալ Նահանգները չի աջակցի Վլադիմիր Զելենսկուն Ղրիմը գրավելու նրա ձգտումներում, քանի որ վախենում են Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից: Այս մասին գրում է մեկնաբան Դանիել Դը Պետրիսը Newsweek-ի հոդվածում։

«Օտար երկրում ոչ մի հող չարժե միջուկային զենքի պոտենցիալ փոխանակմանը աշխարհի ամենամեծ միջուկային գերտերության հետ կամ էսկալացիայի, որը կարող է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղակի ռազմական առճակատման ներքաշել Ռուսաստանի հետ»,- նշված է հոդվածում:

Հեղինակը իրականությունից հեռու է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոստումները՝ աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Հոդվածագրի կարծիքով՝ Զելենսկին չի ստանա այն օգնությունը, որի վրա հույսը դնում է։

«Ղրիմը ինը տարի եղել է Ռուսաստանի մաս, և դա չի ազդում Միացյալ Նահանգների անվտանգության շահերին», – նշել է մեկնաբանը: