Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները Մյունխենի համաժողովում կքննարկեն Հարավային Կովկասի թեման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ փետրվարի 18-ին, կմասնակցեն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը: Այս մասին ասվում է համաժողովի կայքում։

Նշվում է, որ քննարկմանը կմասնակցի նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը:

Քննարկման մոդերատորը կլինի Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ, գերմանացի դիվանագետ Քրիստոֆ Հոյսգենը։