Կոտայքում ու մասնավորապես Հրազդանում քո իրական պատկերի մասին շատ լավ գիտեն

Մարդիկ կան կենդանու հետ համեմատելուց ցանկություն ունես կենդանատեսակից ներողություն խնդրել: Երեկվա Հ1-ի զույգը վառ օրինակ:

Ամբողջ կյանքի ընթացքում մեր երկրի պետական տարբեր գործիչների ստվերում գիշատիչ ձևացող «հսկան» պարզվեց ընդամենը «млекопитающая гиена» է․ հավակնությունները միայն անշնչացած դիակ խժռելն ու անգամ ոսկորները չթողնելն է:

Սասուն, հույս չունենաս, որ հերթական դիակը որը պիտի խժռես հայրենիք ու հաղթանակ տեսած ու այն չմոռացողներինն է լինելու: Սպասի, հաջորդ լափածդ դիակը նիկոլինն է լինելու:

Իսկ Կոտայքում Հանրապետականի պատասխանատու լինելու մասով էլ, գոնե կյանքիդ էդ փաստն առավելություն օգտագործեիր ու հանրապետականների հետ շփվելուց ինքնասիրություն կուտակեիր: Կոտայքում ու մասնավորապես Հրազդանում քո իրական պատկերի մասին շատ լավ գիտեն:

Վերջին տարիներին ծանոթացել եմ Հրազդանի մեր հանրապետականների հետ, մանրամասն ամեն ինչ լսել եմ ու հիշելու եմ քո մասին ասած ամեն բառը:

Քեզ հորդոր, Հրազդանում մեր գրասենյակ մտնող անձանց նկարելու գործը նախաձեռնել ես, գոնե հավաքի էդ մարդկանց դեմքերը ու միգուցե նրանցից սովորես, թե ինչ ասել է արժանապատվություն: Մարդիկ են, ովքեր իրավիճակով չեն պայմանավորում պահվածքը, այլ` համոզմունքով, անկախ քո նմանների գոյությունից:

Հ.Գ. Հայաստանում հենց որ իրավապահ համակարգը վերագործարկվի, հնչեցրած սպառնալիքներն ու Հ1-ի խուլիգանական զույգը հետևանքները կզգա:

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից