Բլինքենը Մյունխենում կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ

Այսօր՝ փետրվարի 18-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարությունից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գերմանիայում է, որտեղ մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

«Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,-ասված է հայտարարության մեջ։

Համաժողովի շրջանակում Փաշինյանն արդեն մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել։