Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար Մուրադովը գեներալ-գնդապետ է դարձել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գեներալ-գնդապետի կոչում է շնորհել Արևելյան ռազմական օկրուգի հրամանատար Ռուստամ Մուրադովին, հետևում է ՌԴ նախագահի` այսօր հրապարակված հրամանագրից:

Ռուսաստանի նախագահի հրամանագրով գեներալ-գնդապետի կոչում է շնորհվել նաև Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար Եվգենի Նիկիֆորովին:

Ռուստամ Մուրադովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատարն էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի կնքումից հետո։