Ուր է տանելու այս պատերազմը մեզ բոլորիս

Շատերն են այսօր փորձում հասկանալ սա կամ ստանալ վերոնշյալ հարցի պատասխանը

 

Դեռ 2021թ. տարեվերջին հրապարակված մեր կանխատեսումը , որ 2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, Նեռը շտապում իշխանության գալ, ցավոք, արդարացավ:

Ցավոք, իրականություն դարձավ նաև Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից կարճ ժամանակ հետո, դեռ անցյալ տարվա մարտից տողերիս հեղինակի վերլուծականներից մի քանիսում հրապարակված այն կանխատեսումը, որ հակամարտության դադարեցման համար ռուս- ուկրաինական բանակցություններն արդյունք չեն ունենալու և դադարեցվելու են:

Կանխատեսման հիմքում եղած հաշվարկը շատ պարզ էր. Ռուսաստանն իր հատուկ ոազմական գործողության նպատակներից հետ չէր կանգնելու, Ուկրաինայի ջհուդամասոն ղեկավար Զելենսկու ետևում կանգնած Արևմուտքն էլ (մասնավորապես՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան) չէին հրաժարվելու Ուկրաինան ՌԴ-ի դեմ որպես զենք օգտագործելու, նրա միջոցով Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու վաղուց ծրագրված իրենց նպատակից:

Արևմուտքի վերոնշյալ հրաժարումը ներկայացվել ու ներկայացվում է իբրև հակամարտությունը ՌԴ պայմաններով դադարեցնելուն Ուկրաինայի անհամաձայնություն, որը չի հանդուրժում նույնիսկ Դոնբասի հանրապետությունների անկախացումը, ուր մնաց թե նշված հանրապետությունների, ինչպես նաև Ղրիմի ընդգրկումը ՌԴ կազմ, որը տեղի է ունեցել ավելի վաղ: Այսպիսով համաշխարհային հանրություն կոչվածից թաքցվում է հակամարտությունը չդադարեցնելու բուն պատճառը:

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ևս մեկ անգամ կրկնել է, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու պայման է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը։

«Ռուսաստանի հետ ցանկացած բանակցության սկզբում պետք է լինի հետևյալը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ վերականգնվի։ Սա սակարկելի չէ»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, որը մասնակցում է Անվտանգության հարցերով մյունխենյան մեկնարկած համաժողովին:

Դե հիմա պատկերացրեք՝ Ռուսաստանը վերոնշյալ պայմանով երբևիցե կգնա՞ բանակցության Ուկրաինայի կամ ցանկացած այլ պետության հետ: Իհարկե՛ ոչ:

Իրավիճակը գնալով լարվում է, հակամարտությունը սրվում, ու բոլոր նախադրյալները կան, որ այն առաջիկայում, ցավոք, դառնալու է ավելի արյունալի: Վաշինգտոնի և այլ մայրաքաղաքների կողմից հակամարտության անզուսպ էսկալացիայի մասին ռուսական Առաջին ալիքի եթերում երեկ, «Известия»-ի փոխանցմամբ , հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ռյաբկովի խոսքով՝ Վաշինգտոնն այս պահին անտեսում է Ռուսաստանի Դաշնության բոլոր ազդանշանները, ինչը վկայում է երկխոսության պատրաստակամության բացակայության մասին։ Մոսկվան իր հերթին դեռ պատասխանատվություն է ցուցաբերում, սակայն հակառակորդներին զգուշացնում է, որ «կրակի հետ են խաղում, և ռիսկերը շատ մեծ են»։

Ռյաբկովն ընդգծել է, որ «միջազգային ասպարեզում, որպես ինքնուրույն գործոն, Ռուսաստանի դերի հետագա աճին խոչընդոտելու ամերիկյան էլիտաների որոշումը» սխալ հաշվարկ է և պատմական սխալ: Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի ընկրկի ԱՄՆ-ի ճնշման տակ: Բացի այդ, փոխարտգործնախարարը հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ներկայումս «ավելի վատ են, քան երբևէ»: Այնուամենայնիվ, ըստ Ռյաբկովի, քիչ հավանական է, որ բանը կհասնի այդ հարաբերությունների խզմանը, քանի որ դա չափազանց վտանգավոր կլինի։ Հավելենք՝ ԱՄՆ-ի, Արևմուտքի կողմից Ուկրաինային հեռահար հրթիռների, կործանիչների, կործանիչ- ռմբակոծիչների տրամադրումից հետո վերոնշյալ «քիչ հավանական»-ից քիչը կարող է դուրս գալ…

Փոխնախարարն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են «ծայրահեղ ցածր կետում», և անհասկանալի է՝ կա՞ արդյոք «հնարավորություն այստեղից դուրս գալու ինչ-որ, թեկուզ նույնիսկ համեմատաբար հեռավոր հեռանկարում»:

Ինչպես հայտարարել է Ռյաբկովը, Ուկրաինայում կարգավորման շուրջ Վաշինգտոնի հետ երկխոսության մասին խոսք չկա, ԱՄՆ-ը դրա համար նվազագույն  պատրաստակամություն չի ցուցաբերում: Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, մարդիկ չեն խնայում փողը, ռեսուրսները՝ հանուն իրենց վերացական, անհնարին նպատակին հասնելու՝ Ռուսաստանին հաղթելու։

«Սա երբեք չի լինի,- ասել է Ռյաբկովը:- Պահը, երբ կգա գիտակցումը նրա, որ այդ նպատակն անհասանելի է, հնարավոր է, դառնա այն պահը, երբ կառաջանա հնարավորություն Վաշինգտոնի հետ բովանդակալից երկխոսության:

Իսկ կգա՞, արդյոք, այդ պահը… Դժվար թե, որովհետև հատուկ ռազմական գործողությունում Ռուսաստանի հաղթանակը, Ուկրաինայից բացի, նաև Միացյալ Նահանգների, Արևմուտքի պարտությունն է լինելու, թերևս ոչ սովորական, այլ հենց ռազմավարական պարտությունը: ԱՄՆ-ի, նրա ետևում կանգնած գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի նպատակն աշխարհակալ դառնալն է, միաբևեռ աշխարհակարգի հաստատումը, Համաշխարհային կառավարության ստեղծումը, առանց որի, Համաշխարհային կառավարչի՝ Նեռի իշխանության գալն անհնար է: Մինչդեռ Ռուսաստանի հաղթանակի դեպքում այդ ուղղությամբ ոչ միայն ՌԴ-ի, այլև մարդկության և Աստծո թշնամիների ջանքերը ջուրն են լցվելու, նրանք իրենց վերոնշյալ նպատակին չեն հասնելու:

Ահա թե ինչու են Միացյալ Նահանգները ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքն այսքան անզիջում զուտ պայմանականորեն «ուկրաինական» կոչվող այս հակամարտությունում: Պետք է գիտակցել, որ այժմ ընթացող հակամարտությունը երկուստեք անզիջում առճակատում է, կենաց- մահու պայքար:

Հիշենք Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի փետրվարի 3-ի հայտարարությունը, որ ԱՄՆ դեսպանատները «կառավարում են Եվրոպան»։ Եվ, ահա, Եվրախորհրդարանի պատգամավորները Ֆրանսիայում երեկ կայացած լիագումար նիստում, ինչպես տեղեկացրել է  «РИА Новости»-ին, դեմ են քվեարկել ուկրաինական հակամարտության վերաբերյալ բանաձևի փոփոխությանը, որով կոչ էր արվում անհապաղ դիվանագիտական ​​ջանքեր գործադրել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղության հասնելու համար:

Եվրախորհրդարանի ձախ խմբի ներկայացուցիչներն առաջարկել էին Եվրամիության համար նոր նպատակ սահմանել. «Ապահովել խաղաղություն Ուկրաինայում. Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին ավելացնել ջանքերը հրադադարի և խաղաղ բանակցությունների ապահովման համար»։ Ըստ այդմ, «Եվրախորհրդարանն ընդգծում է հրատապ, ինտենսիվ և կայուն դիվանագիտական ​​ջանքերի անհրաժեշտությունը՝ Ուկրաինայում պատերազմին և ուկրաինացի ժողովրդի տառապանքներն անհապաղ դադարեցնելու համար»:

Մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվել է ամբողջությամբ փոխել բանաձևի 8-րդ կետը՝ նշելով Կիևի հիմնական նպատակը. «Ռուսաստանի նկատմամբ հաղթանակը և նրա բոլոր ուժերը դուրս մղելն Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից»։

Դրանում նշված է, որ այդ խնդիրը կարելի է լուծել միայն Ուկրաինայի զինված ուժերին, առանց բացառության, բոլոր տեսակի սպառազինությունների շարունակական, կայուն և անշեղորեն ավելացող մատակարարումների հաշվին։

Արդյունքում՝ Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են բանաձև, որում կոչ են անում արագացնել և ավելացնել սպառազինությունների, այդ թվում՝ կործանիչների, ուղղաթիռների և հրթիռային համակարգերի մատակարարումը…Պատգամավորները նաև փաստացիորեն խնդիր են դրել Ուկրաինայի առաջ՝ ցանկացած գնով «հաղթել» Ռուսաստանին։ Դրա համար նրանք եվրոպական երկրներին կոչ են արել մեծացնել ռազմական օգնությունը…

Քվեարկությունը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում; Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտադիր չեն, սակայն ընդունված է, որ եվրոպական այլ կառույցներ պետք է ուշադրություն դարձնեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքին:

Ուշադրություն դարձրեք Ուկրաինայի զինված ուժերին, առանց բացառության, բոլոր տեսակի սպառազինությունների մատակարարումների անհրաժեշտության մասին վերոնշյալ առաջարկությանը: Ճիշտ է, բանը դրան դեռ չի հասել, բայց բացառված չէ, որ մի օր տեսնելով, որ ՌԴ-ին չեն կարողանում հաղթել, և իրենց պարտությունն անխուսափելի է, Սատանայի ծառաները գնան նաև այդ քայլին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջերս եվրոպոռնիկներից մեկի նույնաբովանդակ կոչի առնչությամբ մոտավորապես հետևյալն էր ասել՝ առանց բացառությա՞ն… Այսինքն նաև՝ միջուկային զենքի՞…

Ցավոք, բացառված չէ, որ Արևմուտքի ճիվաղները մի օր տեսնելով, որ սովորական սպառազինությամբ Ռուսաստանին հաղթել չեն կարողանում ու պարտվում են, Ուկրաինային մարտավարական միջուկային լիցք ունեցող մարտագլխիկներով հրթիռներ տան՝ Ռուսաստանին հարվածելու համար: Կարծում ենք, դժվար չէ պատկերացնել, թե ինչպես կվարվի Ռուսաստանն այդ դեպքում, և ինչ հետևանքներ կունենա այդ ամենը:

 

Արթուր Հովհաննիսյան