Չավուշօղլուն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայում երկրաշարժի գոտում փրկարարական աշխատանքների և մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերը։

Բայրամովն ու Չավուշօղլուն մտքեր փոխանակել նաև տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։