Նազելի Բաղդասարյանը՝ Փաշինյանի օգնական, Համբարձում Մաթևոսյանը՝ գլխավոր խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի օգնական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի օգնական»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Նազելի Բաղդասարյանը հրաժարական է տվել Շիրակի մարզպետի պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով`

Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 12-ին ազատվել էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնից: