Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հաճախակի անջատումներին: «Թվիթերի» իր միկրոբլոգում նա գրել է.

«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ ստեղծելու վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ՝ հասնելու իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը»: