Արաբատ Միրզոև Սամվելօղլուն Թուրքիայից կաֆել-մետլախով կվերադառնա Հայաստան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանն անդրադառնալով փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Սիրիային և Թուրքիային Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն ուղարկելուն՝ նկատեց․«Ես տպավորություն ստացա, որ Սիրիային օգնություն տրամադրելը այս իշխանությունները պարզապես ստիպված էին անել, քանի որ իրենց հիմնական նպատակը Թուրքիային օգնություն տրամադրելն էր։ Բայց քանի որ երկրաշարժը երկու երկրների տարածքում է եղել, ավերածություններ և մարդկային զոհեր կային երկու երկրներում, ուղղակի ոչ մի կերպ չէր հասկացվի, որ Թուրքիային օգնեն, իսկ Սիրիային ոչ մի օգնություն չցուցաբերեն, և հենց օգնություների ծավալն էլ, մոտեցումն էլ, սա էր հուշում։ Օրինակ, Սիրիա ուղարկված փրկարարներն արդեն վերադարձել են Հայաստան, իսկ Թուրքիայում դեռ շարունակում են մնալ»։

Մանրամասները՝ տեսանյութում