ԱՄՆ-ը՝ ահաբեկիչ. ՌԴ-ի կարմիր քարտը Հայաստանին և Ադրբեջանին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանն է։

Մինչ Ադրբեջանի նախագահը պնդում է՝ Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, ղարաբաղյան հակամարտությունն էլ անցյալում է, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպանը քննարկում է Լեռնային Ղարաբաղում կարգավորման հետ կապված հարցեր:

Փոխարենը՝ ՌԴ Պետդուման է ներկայացրել Գաֆարովայի հետ հանդիպմանը Վյաչեսլավ Վոլոդինի ծավալուն ելույթը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Պետդումայի խոսնակը Հայաստանի անունը չի հիշատակել, բայց խոսքերից պարզ է դառնում, որ մեկնաբանում է մասնավորապես Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը:

Վյաչեսլավ Վոլոդինը իր հերթին հորդորել է հրաժարվել տարածաշրջանի իրավիճակի կարգավորման հարցում եվրոպական կառույցներին ներգրավելուց: «Նրանք, ովքեր եվրոպական կառույցների ուղղությամբ են հայտարարություններ անում, կարող են երկիր կորցնել»,- նախազգուշացրել է Ռուսաստանի օրենսդիր մարմնի խոսնակը և որպես օրինակ Ուկրաինան հիշատակել, պնդելով, որ այդ երկիրը կորցրել է պետականությունը, չունի մշակույթ, կրոնը ոտնահարված է, եկեղեցին՝ մասնատված։

«Նա, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է իրավիճակի կարգավորում, պետք է ոչ միայն հեռու մնա այդ քվազի խորհրդարաններից՝ և՛ ԵԽԽՎ-ից, և՛ Եվրախորհրդարանից, այլև հստակ գիտակցի, որ դրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կստեղծի նորանոր խնդիրներ։ Եվ եթե դա անում են, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար», – ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Վոլոդինը և մատնանշել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով ընդունված հայտարարությունները՝ ակնկարկելով, որ պետք է հենց այդ փաստաթղթերով առաջնորդվել:

Մանրամասները՝ տեսանյութում