Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետևում է Ռուսաստանի գործողություններին Մերձավոր Արևելքում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը հետևում է Ռուսաստանի գործողություններին Մերձավոր Արևելքում՝ վախենալով տարածաշրջանում էսկալացիայից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Էսկալացիան հիմնական մտահոգությունն է` հաշվի առնելով Եվրոպայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավարը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ամեն օր գրանցում է ռուսական կործանիչների ակտիվությունը տարածաշրջանում՝ հետևելով դրան։ «Մենք հստակ հասկացնում ենք, թե որքան մոտ նրանք կարող են թռչել, ինչպես գործողությունները չպետք է պարունակեն սադրանքներ»,- նշել է նա:

Գրինկևիչն ասել է, որ ռուսական կործանիչներն ուղեկցվում են ամերիկյաններով, երբ մոտենում են ԱՄՆ օբյեկտներին, սակայն, հստակեցնելով, որ բոլոր միջադեպերը կամ դրանք կանխելու գործողությունները քննարկվում են կողմերի միջև գործող հատուկ ապահակամարտային գծով։ Նա նշել է նաև, որ ռուսական ռազմաօդային ուժերը նույն կերպ են վարվում ամերիկացիների հետ։

Փետրվարի 12-ին Պենտագոնը հայտարարել է, որ ուժեղացրել է օդային տարածքի հսկողությունը չինական աերոստատի հետ կապված միջադեպից հետո։