ԱՄՆ-ը 60 գրոհայիններ է ընտրել Ռուսաստանում և ԱՊՀ-ում ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով. ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ-ը 60 գրոհայիններ է ընտրել Ռուսաստանում և ԱՊՀ-ում ահաբեկչությունների համար, նրանք վերապատրաստվում են Սիրիայում գտնվող բազայում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ հետախուզական ծառայություններն այս տարվա հունվարին Սիրիայում հավաքագրել են 60 գրոհայինների, որոնց ծրագրվում է ուղարկել Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ՝ ահաբեկչություններ իրականացնելու համար, հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը:

«Արտաքին հետախուզության ծառայությանը հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ զինվորականներն ակտիվորեն գրոհայիններ են հավաքագրում «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումներից՝ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ահաբեկչություններ իրականացնելու նպատակով»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ըստ ԱՀԾ-ի՝ ամերիկացիները հատուկ ուշադրություն են դարձնում Ռուսաստանի հյուսիսկովկասյան շրջաններ և Կենտրոնական Ասիայի երկրների ներգաղթյալներին ներգրավելուն։

Ահաբեկիչները, որոնք արդեն ունեն Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին մասնակցելու փորձ, այժմ արագորեն վերապատրաստվում են Սիրիայի Ալ-Թանֆ ամերիկյան բազայում։