Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա: