Կացարանում այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը պլաստիկ վիրահատության է ենթարկվել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած ժամկետային զինծառայողը երեքշաբթի ենթարկվել է պլաստիկ վիրահատության։ Այս մասին հայտնել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից։

Զինծառայողների վիճակը միջին ծանրության է։