Թրամփի և նրա նախկին փոխնախագահ Փենսի տներում կրկին գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում հայտնաբերել են գաղտնի փաստաթղթեր և պետության նախկին ղեկավարի օգնականի նոթբուքը, հայտնում են APև ABCաղբյուրները:

Բացի դրանից, Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Ինդիանա նահանգում ևս մեկ գաղտնի փաստաթուղթ է գտել նախկին փոխնախագահ Մայք Փենսի անունով:

Այժմ բոլոր նյութերը ուսումնասիրում է ՀԴԲ-ն, հավելել են հեռուստաալիքները։

Փենսի ներկայացուցչի խոսքով՝ նախորդ օրը նրա փաստաբանները խուզարկության համաձայնություն են տվել, որը տևել է հինգ ժամ։

ԱՄՆ նախկին փոխնախագահը իրավաբաններին հանձնարարել է շարունակել համագործակցել իրավասու մարմինների հետ և լինել լիովին բաց մինչև գործընթացի ավարտը։

Գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման վերաբերյալ վարույթն ԱՄՆ-ում սկսվել է անցած ամառ՝ Ֆլորիդայում Դոնալդ Թրամփի նստավայրում խուզարկություններով:

Աշնանը գործող նախագահ Ջո Բայդենի առանձնատան ավտոտնակում և այս տարվա սկզբին Մայք Փենսի կալվածքում «գաղտնի» մակագրությամբ փաստաթղթեր են հայտնաբերվել: