Թեհրանը նշել է, որ չի ձգտում միջուկային ռումբեր ստեղծել. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան

Մենք հսկայական ներուժ ունենք միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

«Ի պատասխան ԱՄՆ-ի ոչ պատշաճ գործողությունների և որպես փոխադարձության քայլերի մաս՝ մենք ակտիվացրել ենք մեր խաղաղ միջուկային գործունեությունը։ Սակայն, ելնելով մեր համոզմունքներից և արժեքներից, մենք չենք ձգտում միջուկային ռումբեր ստեղծել», – IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է Ամիր Աբդոլահիանը։

Նա հայտնել է, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շուտով կայցելի Իրան։