Դա շատ կարևոր հայտարարություն էր, որ համընկնում է ՀՀ ու Արցախի անվտանգային շահի հետ

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի հեճուկս նիկոլականների, սորոսականների ու թրքահպատակների, ՌԴ դեսպանը հստակ ասեց, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից չի գնալու։

Դա շատ կարևոր հայտարարություն էր, որ համընկնում է ՀՀ ու Արցախի անվտանգային շահի հետ։

ՌԴ-ն շարունակելու է մնալ մեր տարածաշրջանի առանցքային խաղացողը։

Այս փուլում Հայաստանին անհրաժեշտ է չորս բան։

  1. Իշխանափոխություն։
  2. Պետության ու բանակի վերականգնում։
  3. Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում։
  4. ՌԴ դիրքերի ամրապնդում տարածաշրջանում ու հայ-ռուսական նոր որակի դաշնակցարին հարաբերությունների զարգացում»։