Հայաստանը Մարգարայի կամրջով հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա

Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան իր միկրոբլոգում:

Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև փրկարարների խմբեր է ուղարկել Թուրքիա և Սիրիա: