Ադրբեջանի արտգործնախարարը ցանկություն է հայտնել այցելել Թուրքիա. Չավուշօղլու
Այսօր հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիա այցելելու ցանկություն հայտնել։ Մեր բազմաթիվ գործընկերներ, ընկերներ Եվրոպայից ևս ցանկանում են այցելել, այդ այցերի պլանավորումը կիրականացնենք հաջորդ շաբաթ»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրք պաշտոնյայի խոսքով՝ երկրաշարժից հետո Անկարան օգնության առաջարկ է ստացել ավելի քան 90 երկրներից և մեկ տասնյակից ավելի միջազգային կազմակերպություններից։