Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև

Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև: Այս մասին հայտնում է Քվեբեկի Հայ Դատի Հանձնախումբը։

«Փետրուար 8-ին կայացած Գանատայի Քեպէգ նահանգի Ազգային Ժողովի նիստի ընթացքին, Ազատական կուսակցութեան անդամ Սոնա Լախոյեան ընթերցեց Ատրպէյճանի կողմէ Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև մը, որ ընդունուեցաւ Ազգային Ժողովի բոլոր կուսակցութիւններուն կողմէ։ Coalition Avenir Québec (CAQ), Quebec Liberal Party (QLP), Québec solidaire (QS) և Parti Québécois (PQ) կուսացկութիւններու պատգամաւորները միաձայնութեամբ թեր քուէարկեցին բանաձևին։ Այս մասին կը հաղորդէ Քեպէգի Հայ Դատի յանձնախումբը։

Բանաձևը նիստին ներկայացուցած էին Միշէլ Սէթլաքուի (QLP), Սէլին Հայթայեան (CAQ), Ժոէլ Արսէնօ (PQ) և Հարուն Պուազի (QS) և այս ձևով Ազգային ժողովի բոլոր կուսակցութիւնները համահեղինակ էին բանաձևին։ Ազգային Ժողովի որոշումով բանաձևը պիտի փոխանցուի Գանատայի արտաքին գործոց նախարարութեան, Քեպէգի Հայ Դատի յանձնախումբին և Գանատայի մօտ Ատրպէյճանի դեսպանատան։

Նշենք, որ Քեպէգի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութեան անդամներ Վարանդ Եափուճեան և Վրէժ Հատիտեան ներկայ գտնուեցան Ազգային Ժողովի նիստին»։