Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին:
Փակ գաղտնի քվեարկությունը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 68-ը։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 67-ը կողմ է քվեարկել։

Հիշեցնենք, որ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրն Ազգային ժողովում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել։

Միջնորդության քննությանը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել։