Հայաստանից Թուրքիա ժամանած հայ փրկարարները սկսել են իրենց աշխատանքները. Կարո Փայլան

Հայաստանից Թուրքիա ժամանած հայ փրկարարների ջոկատը սկսել են իրենց աշխատանքները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

«Հայաստանից ժամանած փրկարարական ջոկատը սկսել է իր աշխատանքը Ադըյամանում:

Սպասում ենք լավ լուրերի…

Հայ փրկարարները Ատըեամանի մէջ սկսան իրենց աշխատանքներուն»,- գրել է Փայլանը։