Զավեշտ է, երբ մերձավորից՝ Արցախից հրաժարվողը «սիրիր թշնամուդ» է ասում…

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Զավեշտ է, երբ մերձավորից՝ Արցախից հրաժարվողը «սիրիր թշնամուդ» է ասում…

Երկրորդ օրն է մեր հասարակությունն ակտիվ քննարկում է Թուրքիա փրկարարներ ուղարկելու փասսը։

Մեկն ասում է ՝ թշնամուն չի կարելի օգնել։

Իսկ մյուսը՝ քրիստոնյան պետք է «սիրի ու կարեկցի նաև թշնամուն»։

Պետք չէ խառնել ամեն ինչ։

Նախ Աստծուն պետք է սիրել անձիցդ առավել, ամբողջ սրտով ու զորությամբ։

Հետո մերձավորիդ ու ընկերոջդ` քո անձի պես։

Ու միայն վերջում սիրելն է թշնամուդ,այսինքն քեզ անիծողին (բայց ոչ Աստծուցդ ու մերձավորիցդ առավել)։

Զավեշտ է, երբ մերձավորից ՝ Արցախից ձեռքերը լվացողը «սիրիր թշնամուդ» է ասում։

Նախ Աստծուն և  յուրայիններին` Հայաստանն ու Արցախը  սիրել սովորենք, ապա՝ մնացյալին։

Երբ լքում ենք արյան ու հավատքի մերձավորին` Արցախը, համաշխարհային սիրուց խոսելը տարօրինակ ու զավեշտալի է թվում»։