ԱԺ-ը շարունակում է քննարկել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը․ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները։ Դռնփակ ռեժիմով շարունակվում են Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկումները:

«Նիստը փակ է՝ դրանից բխող բոլոր պայմաններով և հետևանքներով»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին ու օպերատորներին խնդրելով լքել դահլիճը: