ՆԳ նախարարը և ՓԾ տնօրենը ճանապարհել են Թուրքիա և Սիրիա մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին (լուսանկարներ)

Հայաստանն աջակցում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: