Թուրք նահանգապետը ծիծաղել է երկրաշարժից տուժածների վրա (տեսանյութ)

Թուրքիայում ուժգին երկրաշարժից տուժած նահանգներից Ադըյամանում  քաղաքացիները վիրավորվել են նահանգապետի ծիծաղից։

Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ Ադըյամանում երկրաշարժի հետեւանքով հարազատներին կորցրածները հավաքվել են Ադըյամանի նահանգապետարանում և նահանգապետից պահանջել զբաղվել իրենց խնդիրներով, ինչին ի պատասխան նահանգապետը սկսել է ծիծաղել։

Նահանգապետի ծիծաղը վրդովվեցրել է հավաքվածներին: